Իրաքի հարավում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 74-ի
Международные новостиԻրաքի հարավում Դի Քար նահանգում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 74–ի, տուժել է 93 մարդ, հայտնում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավարի տեղակալին:
Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհի եւ 87 վիրավորի մասին: Նասիրիա քաղաքից արեւմուտք ահաբեկիչները հարձակվել են սրճարանի վրա եւ Դի Քար ու Մաութանա նահանգների միջեւ հսկիչ անցակետի մոտ պայթուցիկով մեքենա են պայթեցրել: Նշվում էր, որ զոհվածների եւ վիրավորների թվում Իրանի քաղաքացիներ կան: