Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյում
Международные новостиՊայթյուն Է որոտացել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, ինչի հետեւանքով այրվածքներ են ստացել մի քանի ուղեւորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին հայտնել Է Reuterst գործակալությունը:
Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունում հաստատել են, որ հաղորդում են ստացել միջադեպի մասին, որի հանգամանքները ներկայում ուսումնասիրում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
The Sun թերթի հրապարակած լուսանկարներից երեւում Է, որ պայթյունը եւ դրան հաջորդած բռնկումը տեղի են ունեցել սպիտակ դույլում, որը փաթեթի մեջ գտնվում Էր գնացքի վագոնում: Երեւում Է, որ վագոնի ներքին երեսվածքը վնասված չԷ, սակայն կասկածելի առարկայի շուրջը ցրված են ուղեւորների անձնական իրերը:
Առայժմ հայտնի չԷ, թե ընդամենը քանի մարդ Է տուժել միջադեպի հետեւանքով: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները, այստեղ են շտապօգնության մեքենաները: Parsons Green-ը գտնվում Է Լոնդոնի Ֆուլհեմի շրջանում, որտեղից այդ ժամանակ նրա բնակիչները մետրոյով ուղեւորվում են աշխատանքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


