Աստանայում ընդունվել է Սիրիայում լարվածության թուլացման գոտիների մշտադիտարկումը կարգավորող 4 փաստաթուղթ
Международные новостиԱստանայում բանակցությունների ավարտին ընդունվել է Սիրիայում լարվածության թուլացման գոտիների մշտադիտարկումը կարգավորող 4 փաստաթուղթ։ Այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Անսարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք շատ լուրջ քայլեր ենք կատարել Սիրիայում լարվածության թուլացման գոտիների հարցում եւ նոր փուլ ենք մտել։ Դուք տեղյակ եք երաշխավոր երկրների վերջնական հայտարարության մասին, որը ներկայացրել է Ղազախստանի արտգործնախարարը։ Բացի այդ, եւս 4 փաստաթուղթ կա, որոնք կարգավորում են այդ գոտիներում մշտադիտարկումը»,– ասել է նա Աստանայում։
«Այդ 4 փաստաթղթերը վերաբգերում են այդ գոտիներում տեղակայվող ուժերի սկզբունքներին, ուժի կիրառման կանոններին, դեէսկալացիայի գոտու անվտանգության գոտիներում, հսկիչ անցակետերում եւ դիտակետերում գործողությունների կանոններին, ՌԴ–ի, Իրանի եւ Թուրքիայի համակարգման համատեղ կենտրոնի կանոններին»,– նշել է Անսարին։