ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ին՝ արձակած վերջին հրթիռի կապակցությամբ
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի արձակած վերջին հրթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ին արված հայտարարությանը:
«Անվտանգության Խորհուրդը դատապարտում է ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի ծայրահեղ սադրիչ գործարկումը», - ասել է ԱԽ ներկայացուցիչը:
Անվտանգության խորհուրդը նաև նշել է, որ ԿԺԴՀ-ն պետք է ցույց տա ապամիջուկայինացման իր հանձնառությունը `«կոնկրետ գործողությունների միջոցով»:
Ավելի վաղ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը հայտարարել էր, որ կա կորեական հարցի ռազմական լուծում, սակայն ԱՄՆ-ը չի ցանկանում օգտագործել այն: