Օդեսայի մարզում մանկական ճամբարում հրդեհի պատճառով սուգ է հայտարարվել
Международные новостиՕդեսայի մարզում իշխանությունները սուգ են հայտարարել մանկական ճամբարում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների հիշատակին։
Այս մասին Facebook–ի էջում հայտնել է Օդեսայի նահանգապետ Մաքսիմ Ստեպանովը։
«Ողբերգություն։ Զայրույթից եւ ցավից բառեր չեմ գտնում։ Օդեսայի մարզում սուգ է»,– գրել է Ստեպանովն իր էջում։
«Վիկտորյա» մանկական ճամբարում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 16-ի գիշերը։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 3 երեխա։ Երկուսի մարմինները հայտնաբերվել են, երրորդինը որոնում են։
Հարուցվել է քրեական գործ։