Դամասկոսում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձ
Международные новостиՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտը ձերբակալել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձի: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SANA-ն:
Սիրիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ հաղորդվում է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 5,30 կգ հաշիշ, 50 գ հերոյին և այլ թմրանյութերի չափաբաժիններ: