Լոնդոնի մետրոյում ահաբեկչության ժամանակ օգտագործած ռումբը մեխերով է լցված եղել
Международные новостиԼոնդոնի մետրոյում ահաբեկչության ժամանակ օգտագործած ռումբը մեխերով է լցված եղել։
The Times–ը, Մեծ Բրիտանիայի ՊՆ մասնագետների փորձաքննության արդյունքները վկայակոչելով, հայտնում է, որ ռումբը պատրաստված է եղել ացետոնի պերօքսիդով, որը պայթուցիկ նյութ է՝ հայտնի նաեւ «սատանայի մայր» անունով։
Հիշեցնենք, որ մետրոյի լեփ–լեցուն վագոնում պայթյունը հնչել էր սեպտեմբերի 15-ին՝ Լոնդոնի մետրոպոլիտենի Parsons Green կայարանում։ Միջադեպից տուժել է 29 մարդ։ Այս պահին մետրոյի կայարանը վերականգնել է աշխատանքը։