ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի հարցով հանդիպում է պլանավորվում
Международные новостиՆյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում պլանավորվում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ Իրանի միջուկային ծրագրի խմբի արտգործնախարարների հանդիպումը։
ISNA գործակալության հաղորդմամբ՝ կոնկրետ օրը դեռ հայտնի չէ։
Իրանի եւ «վեցնյակի» ԱԳ նախարարների հանդիպման մասին որոշումը կայացվել էր Վիեննայում Իրանի ատոմային խնդրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերահսկող հանձնաժողովի նիստում։