Ճամայկայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը
Международные новостиՃամայկայում, 117 տարեկան հասակում վախճանվել է մոլորակի ամենից տարեց բնակիչ Վայլեթ Մոս Բրաունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը: Վայլեթ Մոս Բրաունը ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչ այս տարվա ապրիլին, երբ մահացել է իտալուհի Էմմա Մորանը, ով վերջին մարդն էր, որ ծնվել էր 1900 թվականին: Նշենք, որ երկարակյաց կինն իր երկարակեցության գաղտնիքն համարել է այն, որ չի կերել հավի եւ խոզի միս եւ չի խմել ռոմ իր ողջ կյանքի ընթացքում: Վայլեթ Մոս Բրաունը պաշտոնական տվյալներով ծնվել է 1900 թվականի մարտի 10-ին: