ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ղրիմի հարցի պատճառով
Международные новостиՌուսաստանի դեմ մտցված պատժամիջոցները, որոնց պատճառը Ղրիմի՝ Ռուսաստանի տարածքին միացնելն է, չեն չեղարկվի, նույնիսկ եթե Մոսկվան իրականացնի Մինսկի համաձայնագրերը: Այս մասին հայտնում է 112 Украина հեռուստաալիքը՝ մեջբերելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի խոսքը:
«Նույնիսկ եթե Ռուսաստանն իրականացնի Մինսկի համաձայնագրերը, եթե մենք տեսնենք ուկրաինական ինքնիշխանության վերականգնումը Դոնբասում, կարևոր չէ՝ մեր ստեղծած որ մեխանիզմի միջոցով, Ղրիմի պատճառով մտցված պատժամիջոցները նախկինի պես ուժի մեջ կմնան», - ասել է նա:
Վոլկերի խոսքով՝ սահմանափակող միջոցներն ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա: Դրանից բացի, հայտնի է դարձել, որ Եվրոպական Միության խորհուրդը երկարաձգել է անհատական պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիների դեմ, որոնք, խորհրդի անդամների կարծիքով, կարող են սպառնալ Ուկրաինայի անկախությանը: