Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Քյոլնում քրդերի իրականացրած միջոցառման պատճառով
Международные новостиԹուրքիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 16-ին կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին՝ կապված Քյոլնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ղեկավար Աբդուլլահ Օջալանի աջակցությանն ուղղված միջոցառումների անցկացման հետ:
Ինչպես հայտնում է DW.com-ը, դեսպանին ներկայացրել են թուրքական իշխանությունների դիրքորոշումը Քյոլնում անցկացված միջոցառման նկատմամբ: Օջալանը ներկա պահին գտնվում է թուրքական բանտում:
Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ միջոցառմանը, որին մի քանի հազար թուրք է մասնակցել, «ահաբեկչության քարոզչություն» է իրականացվել:
Թուրքիան Գերմանիային մեղադրում է երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու մեջ: Նրանք շեշտում են, որ թեև ՔԱԿ-ի խորհրդանշանը երկրում արգելված է, Քյոլնի ոստիկանները որևէ կերպ չեն խոչընդոտել Օջալանի լուսանկարներով և կուսակցական խորհրդանշանով ցույցերին: