Իսպանացի ուժայինները Կատալոնիայում անկախության հանրաքվեին ընդառաջ 1.3 մլն քարոզչական պաստառ են առգրավել
Международные новостиԻսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Կատալոնիայում անցկացված խուզարկության ընթացքում ընդհանուր առմամբ 1.3 մլն տարատեսակ նյութեր են առգրավել՝ կապված անկախության մասին հանրաքվեի քարոզչության հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը, խոսքը պաստառների, թռուցիկների և բրոշյուրների մասին է: 700 000 թռուցիկն ու 130 000 պաստառը, որոնք առգրավել են իսպանացի ուժայինները, կոչ են անում քվեարկել Կատալոնիայի անկախության օգտին:
Հիշեցնենք, որ ինքնավար մարզի խորհրդարանի որոշման համաձայն՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 1-ին: