Քուվեյթի իշխանությունները ԿԺԴՀ դեսպանին մեկ ամիս ժամանակ են տվել երկրից հեռանալու համար
Международные новостиՔուվեյթում ԿԺԴՀ դեսպանը պետք է հեռանա երկրից մինչև մեկ ամիս տրված ժամկետի լրանալը: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով քուվեյթցի դիվանագետին:
Նրա տեղեկութոյւններով՝ որոշում է կայացվել նաև դադարեցնել վիզաների տրամադրումը ԿԺԴՀ-ի քաղաքացիներին: Գործակալությունը նշում է, որ այդ հայտարարությունն արվել է Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ուրբաթ հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որը թռել է Ճապոնական Հոկայդո կղզու վրայով դեպի Խաղաղ օվկիանոս:
Սա արդեն վեցերորդ անգամն է, որ ԿԺԴՀ-ն Ճապոնիայի տարածքի վրայով հրթիռ է արձակել: Այն թռել է տեղական ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 01:57): Յոթ րոպե անց այն հասել է Ճապոնիայի օդային տարածք, իսկ տեղական ժամանակով 07:16-ին արդեն ընկել է ջուրը: