Ֆրանսիայի ոստիկանությունը վտանգավոր որևէ բան չի հայտնաբերել Լոնդոն թռչող ինքնաթիռի զննության ընթացքում
Международные новостиՖրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Փարիզում British Airways ավիաընկերության ինքնաթիռում իրականացված ստուգումների արդյունքում ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել, և ահազանգը կեղծ է եղել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում տարհանվել են Լոնդոն ուղևորվող BA303 չվերթի ուղևորները թռիչքից րոպեներ առաջ: Ինչպես հայտնել են պաշտոնյաները, տարհանումն իրականացվել է «անվտանգության նկատառումներով»:
Ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանական շները ստուգել են օդանավը և ոչ մի վտանգավոր իր ինքնաթիռում չի հայտնաբերվել:
British Airways-ի կայքի համաձայն՝ ինքնաթիռը Փարիզից մեկնել է Լոնդոն տեղի ժամանակով 11:53-ին: