Կարիբյան տարածաշրջանի Ստալինը. Մադուրոն նմանություն է գտել իր ու ԽՍՀՄ առաջնորդի միջև
Международные новостиՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր ու Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի միջև նկատելի նմանություն կա, գրում է gazeta.ru-ն:
«Աշխարհում կան մարդիկ, ովքեր ինձ համարում են Կարիբյան տարածաշրջանի Ստալին, և իսկապես ես նրան նման եմ: Նայեք կիսադեմիս, ես նայում եմ հայելուն, ու ինձ թվում է, որ նման եմ Ստալինին»,-ասել է Վենեսուելայի ղեկավարը հեռուստատեսային ելույթի ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մադուրոն իրեն համեմատել էր Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի հետ:
Նշենք, որ Մադուրոյի իշխանության գալուց հետո Վենեսուելան հայտնվել է քաղաքական ծանր իրադրության մեջ: Տարեսկզբից տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: