Ադրբեջանում սկսվել են Թուրքիայի հետ համատեղ թռիչքամարտավարական զորավարժությունները
Международные новостиԱդրբեջանում սկսվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի Ռազմաօդային ուժերի համատեղ թռիչքամարտավարական զորավարժությունները:
Վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին՝ ԱՊԱ-ն հայտնում է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը տեւող զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ-ի մինչեւ 30 ավիամիջոցներ՝ կազմված ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules, CASA CN-235 օդանավերից եւ Մի-35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներից: