Սենթ Լուիսում անկարգությունների սկզբից սկսած ավելի քան 120 մարդ է ձերբակալվել
Международные новостиՍենթ Լուիսի (Միսսուրի նահանգ) ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի ձերբակալվել է բողոքի ակցիաների ավելի քան 80 մասնակից, որի պատճառը սեւամորթին գնդակահարած նախկին իրավապահի արդարացումն էր: Ուրբաթ սկսված անկարգությունների ձերբակալված մասնակիցների ընդհանոր թիվը 120-ից անցել է: Այս մասին հայտնել է իրավապահների ներկայացուցիչը, որի ելույթը հեռարձակվել է տեղական ոստիկանության Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սենթ Լուիսում հանրահավաքները սկսվել են, երբ ուրբաթ դատարանն արդարացնող դատավճիռ է կայացրել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիի նկատմամբ, որը գնդակահարել էր սեւամորթ Էնթոնի Լամար Սմիթին: Հաջորդող գիշերներին ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, եւ ոստիկանությունը ստիպված էր ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել: Առաջին 2 օրում ձերբակալվել է ավելի քան 40 ցուցարար, առնվազն 10 ոստիկաններ վնասվածքներ են ստացել
Սմիթը սպանվել է 2011 թվականի դեկտեմբերին. Սթոքլին նրա վրա 5 կրակոց էր արձակել, եւ նա տեղում մահացել էր: