Թելման Իսմայիլովի նկատմամբ կարող են հետախուզում հայտարարել հանցավոր միություն ստեղծելու եւ սպանությունների գործով
Международные новостиՉերքեզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ առաջիկայում կարող են հետախուզում հայտարարել հանցավոր միության ստեղծման եւ սպանությունների քերական գործի շրջանակում:
Վկայակոչելով «Ռոսբալտին» եւ իրավապահ մարմիններում աղբյուրին՝ minval.az-ը հայտնում է, որ քրեական գործը քննվում է 5 հոդվածով՝ հանցավոր միության կազմակերպման, սպանության, ապօրինի զենք պահելու, բանկային ապօրինի գործունեության, հրկիզման: Գործի նյութերի համաձայն՝ կազմակերպված հանցավոր միավորման անդամներին, որոնց ղեկավարել է Իսմայիլովների ընտանիքը, ներկայումս մեղադրվում են շահադիտական դրդապատճառներով, նախնական համաձայնությամբ 2 անձանց սպանության եւ ապօրինի հրազեն տեղափոխելու մեջ: Սակայն Իսմայիլովներին նաեւ կասկածում են եւս 3 անձանց սպանության եւ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացման մեջ, որը կատարվել է հրկիզման միջոցով:
«Իրականում սպանությունների թիվը, որոնց կատարման համար Իսմայիլովներին ստուգում են, մեկ տասնյակն անցել է»,- կարծիք է հայտնել «Ռոսբալտի» աղբյուրը: Ի թիվս այլոց՝ գործի մեջ է ներառված 2005 թվականին Լիանոզովի շուկայի հրկիզումը:
Ռաֆիկ Իսմայիլովը արգելափակված է: Նրա եղբայր Վագիֆի նկատմամբ, որը ՆԳՆ նախկին բարձրաստիճան աշխատակից է եղել, հետախուզում է հայտարարված: Այս շաբաթ խուզարկություններ են կատարվել Թելման Իսմայիլովի քոթեջներում եւ բնակարաններում: «Գործի ֆիգուանտներից է ոչ միայն Թելմանը, այլ նաեւ նրա երեխաները: Ամեն ինչ վկայում է, որ մոտ ժամանակներս Թելման Իսմայիլովի նկատմամբ հետախուզում կհայտարարվի»,- կարծիք է հայտնել գործակալության զրուցակիցը: