Կատալոնիայում անկախության հանրաքվեի մասին 100 հազար ձեռնարկ են առգրավել
Международные новостиԻսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները երկուշաբթի առգրավել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասին 100 հազար ձեռնարկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հանրաքվեն գովազդող ձեռնարկները գտել են Բարսելոնի Enquadernacions Rovira de Sabadell տպարանում։ Europa Press–ը հայտնում է, որ երկուշաբթի՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են տպարան եւ մի քանի ժամ անց դուրս եկել քարոզչական բնույթի նյութերով։
Նախօրեին Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Կատալոնիայում խուզարկությունների արդյունքում ընդհանուր առմամբ հանրաքվեին վերաբերող 1.3 մլն տարաբնույթ նյութեր են առգրավել։