Թուրքիայի նախագահի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք չի վաճառվի
Международные новостиԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թիկնազորին ամերիկյան զինամթերքով ապահովելու թույլտվության շուրջ առաջարկը։ Դա պատահել է այն բանից հետո, երբ թիկնապահները մեծ սկանդալի մեջ են ներքաշվել Էրդողանի՝ Վաշինգտոն այցի դեմ բողոքող ակտիվիստների հետ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ զենքի վաճառքի շուրջ պայմանագիրը գնահատվել է մոտավորապես 1.2 մլն դոլար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ ծրագրել էր թույլ տալ Նյու Հեմփշիրի զենք արտադրող Sig Sauer ընկերությանը զենք տրամադրել Թուրքիայի նախագահի թիկնազորին, սակայն կոնգրեսմենների շարքերում դիմադրություն է առաջ եկել թիկնազորի մասնակցությամբ աղմկալի բախումներից հետո։