Թրամփը ցանկանում է Վաշինգտոնում զինվորական շքերթ կազմակերպել՝ ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալն ի ցույց դնելու նպատակով
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ որոշ լրատվամիջոցների, այնքան է հավանել Փարիզում Բաստիլի օրվա առթիվ զինվորական շքերթը, որ որոշել է նույնատիպ շքերթ էլ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպել։
Նյու Յորքում օրերս իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը խոստովանել է, որ դիտարկում է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ երկրում զինվորական շքերթ անցկացնելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալն ի ցույց դնելու նպատակով։
Թրամփն անգամ հասցրել է արդեն իր աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հանձնարարել ուսումնասիրել շքերթի անցկացման հնարավորությունը նահանգներում: