Իրաքի կամ Սիրիայի մասնատումը նոր հակամարտություն կստեղծի. Թուրքիայի ՊՆ
Международные новостиԻրաքի կամ Սիրիայի մասնատումը կարող է նոր հակամարտություն ստեղծել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին, մինչ թուրքական տանկերը քրդական անկախության հարցով հանրաքվեից առաջ տեղակայվում են Իրաքի հետ սահմանին, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ցանկացած փոփոխություն, որը կնշանակի Իրաքի տարածքային ամբողջականության խախտում, մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»,- ասել է Նուրեթին Ջանիքլին:
«Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության խախտումն ավելի մեծ, միջազգային հակամարտություն կհրահրի»,- ասել է նա:
Ջանիքլին հայտարարել է, որ Անկարան չի կարող թույլ տալ երկրի հարավում էթնիկ խմբի կողմից պետության ձևավորում:
«Ոչ մեկ թող չկասկածի, որ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը, կկայացնենք բոլոր որոշումները՝ կանգնեցնելու համար ռիսկային գործոնների աճը»,- ասել է նա: