Սաակաշվիլին մտադիր է Պորոշենկոյի նկատմամբ իմպիչմենթ նախաձեռնել
Международные новостиՊահանջներից մեկը, որ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր աջակիցների հետ ներկայացնելու է առաջիկա բողոքի ակցիաներին, կլինի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ իմպիչմենթ գործընթացի նախաձեռնումը: Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլին՝ նախագահական նստավայրի մոտ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է նոր օրենսդրություն ընդունել նախագահի իմպիչմենթի վերաբերյալ: Սաակաշվիլին նաև մտադիր է պաշտպանել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման և պատգամավորական անձեռնմխելիության վերացման պահանջները:
«Մեր նպատակը մեկն է, այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, էլ ավելի է սրել իմ բնազդները, նրանց բոլորին պետք է տեղը դնել: Որովհետև հակառակ դեպքում նրանք մեզ բոլորիս անկյունն են քշել: Նրանց հարկավոր է տեղը դնել, հարկավոր է, որ երկրում լինի օրենք, հարկավոր է, որ լինի նախագահի իմպիչմենթի, պատգամավորների անձեռնմխելիության վերացման մասին օրենք, և որ նրանք բոլորն իմանան, որ նրանք ժողովրդի հսկողության տակ են: Եվ դա ինձ համար նպատակ է: Ես Ուկրաինայում միայն մի նպատակ ունեմ: Ես այստեղ երբեք չեմ ցանկանում որևէ պաշտոն: Միայն մեկ ձգտում ունեմ՝ նրանց բոլորին տեղը դնել և ոտքի կանգնեցնել ժողովրդին»,- նշել է Սաակաշվիլին: