Դիետա, որը պայքարում է ճարպերի դեմ
LifestyleԼեհ փորձառու դիետոլոգների կողմից մշակված այս ճարպային դիետան օգնում է ոչ միայն նկատելիորեն նիհարել, այլ նաև բուժել մի քանի հիվանդություններ, որոնք կապված են լյարդի, երիկամի և սրտանոթային համակարգի հետ։
Ներկայացնում ենք ամենօրյա սննդակարգ, որը կարող է օրինակելի տարբերակ լինել ձեր համար.
Նախաճաշին ուտել ձու` խարխզիի հետ կամ գոնե 3 ձվով ձվածեղ, կարագով կամ խոհարարական յուղով հացի մի փոքր կտոր, ցանկացած առանց շաքարի թեյ:
Ճաշին ուտել 130-170գ. ոչ շատ յուղոտ տապակած խոզի միս, մի քանի կտրատած, կարագով եփված կարտոֆիլ և թթու դրած վարունգ:
Ընթրիքին ուտել մի քանի շոռակարկանդակ կարագով, 200 մլ ճարպային սերուցք և ոչ քաղցր մարմալադ բաժակի մեկ չորրորդի չափով:
Այս ամենից զատ պետք է հիշել, որ գոյություն չունի սնունդ ընդունելու խիստ կանոնակարգ կամ էլ ընդունման որոշակի չափ: Սնվել պետք է այն ժամանակ, երբ քաղց ես զգում: Բացի այդ շատ կարևոր է, որ այս սննդակարգին միանգամից անցնեք, աստիճանաբար անցումը կարող է վատ ազդեցություն ունենալ արդյունքի վրա: Ճարպային դիետա պահելուց մի քանի ամիս անց քաշը նկատելիորեն կարգավորվում է և դառնում կայուն, հատկապես եթե պարբերաբար հետևեք դրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: