ՄԱԿ-ն իրական է համարում Ասիա ԻՊ-ի գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո
Международные новостиՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բյուրոյի ղեկավար Վլադիմիր Վորոնկովն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ միջազգային կազմակերպության անվտանգության խորհուրդն իրական է համարում Ասիա և աշխարհի այլ տարածաշրջաններ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների տեղաշարժի վտանգը՝ Մերձավոր Արևելքում կրած պարտությունից հետո:
«Նման վտանգ կա: Անվտանգության խորհուրդը նշել է, որ սկսվել է ահաբեկիչների շարժ այն պատճառով, որ նրանք պարտություն են կրում Իրաքում: Այդ պատճառով նրանք տեղաշարժվում են տարբեր տարածքներ: Դա կանխելը դառնում է ՄԱԿ-ի գործունեության հակաահաբեկչական ուղղության գլխավոր խնդիրներից մեկը»,- ասել է նա:
Վորոնկովի խոսքով՝ ՄԱԿ-ն ակտիվ զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարի հարցով միջազգային ջանքերի համակարգմամբ:
«Այդ գործընթացները կարող են շատ ինտենսիվ տեղի ունենալ, և ահաբեկչության տարածմանը հակազդելու համար անհրաժեշտ է տարբեր ծառայությունների գործունեության համակարգում»,- ընդգծել է պաշտոնյան։