Իսպանիայի ոստիկանությունը Կատալոնիայի հանրաքվեի աջակից 12 պաշտոնյայի է ձերբակալել
Международные новостиԻսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել 12 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին, հայտնում է El Pais-ը:
Ձերբակալվածների թվում է Կատալոնիայի ժեներալիտետի փոխնախագահի տեղակալ Խոսեպ Մարիա Խովեն: Ձերբակալություններն իրականացվել են հատուկ գործողության ընթացքում: Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը նշել է, որ ամեն ինչ արվել է «դատավորի որոշմամբ՝ օրենքի պահպանումն ապահովելու համար»:
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել նախարարություններում և Կատալոնիայի շրջանային կառավարությանը պատկանող շենքերում՝ կանգնեցնելու համար անկախության հարցով հանրաքվեն:
Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեի անցկացման մասին որոշումը կայացվել է 2017 թվականի հունիսին: Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը հանրաքվեի անցկացման ամսաթիվ է նշել հոկտեմբերի 1-ը: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք: