Փենսը և Պորոշենկոն հեռացել են նիստերի դահլիճից՝ ՄԱԿ-ում Լավրովի ելույթից առաջ
Международные новостиԻնչպես հաղորդում է РИА Новости-ն, Փենսն ու Պորոշենկոն ելույթ են ունեցել նիստի ժամանակ, այնուհետև Ուկրաինայի նախագահը լքել է սրահը: Րոպեներ անց դուրս է եկել նաև Փենսը:
Ռուսական պատվիրակությունն իր հերթին, ներկա է գտնվել Պորոշենկոյի ելույթի ժամանակ, սակայն Լավրովն այդ պահին սրահում չի եղել:
Իր ելույթի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Դոնբասում ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջև փոխհամագործակցության հնարավորության մասին: