Հս. Կորեայի արտգործնախարարը Թրամփի սպառնալիքները «շան հաչոցի» հետ է համեմատել
Международные новостиԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Ռի Յոնգ Հոն, ով ժամանել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, խստորեն է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի «լիակատար ոչնչացման» մասին հայտարարությանը, - գրում է «Yonhap» գործակալությունը:
Թրամփը, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին ոչնչացնելու է Հյուսիսային Կորեան, եթե վերջինս շարունակի սպառնալ Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների անվտանգությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թրամփի սպառնալիքը հնչում է որպես «շան հաչոց»: