Ահա, թե ինչի մասին է վկայում այն փաստը, երբ զույգերը սեռական ակտից հետո քնում են
LifestyleԻնչպես տեղեկացնում է Medical Daily-ն, վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սեռական ակտից անմիջապես հետո քնելը լավ նշան է: Այն վկայում է այն մասին, որ դուք և ձեր զուգընկերը սիրահարված եք: Հետազոտությանը մասնակցել են 465 կամավորներ, ովքեր պատասխանել են օնլայն հարցումների` առանց իրենց անունները հայտնելու:
Ըստ աղբյուրի` հետազոտությունն իրականացրել են Միչիգանի համալսարանի և Փենսիլվանիայի Albright քոլեջի գիտնականները, որի արդյունքները ցույց են տվել, որ սեռական ակտից անմիջապես հետո քնելը կապված է լուրջ զգացմունքների հետ:
Հետազոտության գլխավոր հեղինակ Դենիել Քրուգերը հայտարարել է, որ որքան առավել հավանական է, որ զուգընկերը քնի սեռական ակտից հետո, այնքան առավել մեծ է սերը և կապվածությունը ձեր հանդեպ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: