ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի «քողարկված» էմբարգո են կիրառում. Թուրքիայի ՊՆ
Международные новостиԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո են կիրառում, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրք նախարարը դա անվանել է «քողարկված» էմբարգո և նշել, որ ամերիկյան ու գերմանական մի շարք ընկերություններ հրաժարվում են իրենց տրամադրել ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասեր:
Ջանիքլին չի մոռացել մեղադրել Արևմուտքին «ահաբեկիչներին աջակցելու» համար՝ նկատի ունենալով քուրդ զինյալներին:
«Բայց չէ՞ որ մենք նվեր չենք խնդրում, մենք կանխիկ վճարում ենք: Իսկ նրանք հատկապես առատաձեռն են ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: Վերջին տարիներին մենք հակաահաբեկչական պայքարն իրականացնում ենք ամջողությամբ սեփական միջոցներով ու տեղական զենքով», - հավելել է Ջանիքլին: