Դոմինիկանայում վտանգի առավելագույն կարմիր աստիճան է հայտարարվել «Մարիա» փոթորկի պատճառով
Международные новостиԴոմինիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարել են «Մարիա» փոթորկի պատճառով վտանգի առավելագույն՝ «կարմիր» աստիճանի մասին երկրի 22 նահանգի տարածքում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունը, տագնապը պահպանվում է երկրի 32 նահանգում, մինչդեռ 22 նահանգում «կարմիր» աստիճան է հայտարարվել, ևս հինգ նահանգում՝ «դեղին»:
ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ «Մարիա» փոթորիկը թուլացել է հասնելով երրորդ աստիճանի: Փոթորիկը տեղաշարժվում է Դոմինիկանայի ափերի երկայնքով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուերտո Ռիկո կղզին ամբողջությամբ ավերվել է Ատլանտյան օվկիանոսում ձևավորված փոթորկի պատճառով: