Սիրահարվելու համար պարզապես պետք է ձևացնել, թե սիրահարված եք
LifestyleՊարզվում է, որ սիրահարվելն ունի բազմաթիվ դրական կողմեր: Ըստ իտալացի գիտնականների` սիրահարվածությունը խթանում է հիշողությունը լավացնող հորմոնի արտադրությանը, օգնում է մարդկանց ավելի հեշտ ու արագ նիհարել:
Սիրահարված մարդիկ երկար ժամանակ երիտասարդ մաշկ են ունենում, բացի այդ՝ սիրահարված մարդկանց մոտ առատորեն օկսիտոցին է արտադրվում, որն իր հերթին խթանում է հակածերացման հորմոնի արտադրմանը:
Սիրահարված մարդիկ հիմնականում հեռու են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից և առավել հեշտ են հաղթահարում սթրեսները:
Իսկ ինչպես սիրահարվել:
Հոգեբանները կարծում են, որ սիրահարվելու ցանկության դեպքում պարզապես ձևացրեք, թե սիրահարված եք, և արդյունքում փոխադարձ զգացմունքներ կառաջանան: Լինում են գործողություններ, որոնք կարող են առաջացնել զգացմունքներ, իսկ դրանք էլ՝ որոշակի վարքագիծ:
Այդ պատճառով էլ հաշվարկված ամուսնություններն այնքան էլ վատ տարբերակ չեն։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հաշվարկով ամուսնությունները ժամանակի ընթացքում ավելի ամուր են դառնում, իսկ ամուսինները սկսում են մեծ սեր տածել միմյանց հանդեպ:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: