Մեծ Բրիտանիայում Greenpeace-ի ակտիվիստներն արգելափակել են Volkswagen բերած նավերը
Международные новостиՄեծ Բրիտանիայի ափին Greenpeace միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն արգելափակել են 23 տոննանոց նավը, որը Միացյալ Թագավորություն է բերել գերմանական Volkswagen ընկերության դիզելային ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Greenpeace-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտ 25 կամավոր նավակներով և կայակներով շրջապատել է բեռնատար նավը՝ փորձելով խոչընդոտել դրա շարժումը և ավտոմեքենաների բեռնաթափումը:
«Նրանք չեն հանձնվի, մինչև Volkswagen-ը Մեծ Բրիտանիայից չհեռացնի թունավոր ավտոմեքենաները», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշվում է, որ նույն ժամանակ Greenpeace-ի 41 ներկայացուցիչ ներթափանցել է Կենտ կոմսության Շիրնես նավահանգստի ցանկապատված ավտոկայանատեղ, որը նախատեսված է ժամանող ավտոմեքենաները բեռնաթափելու համար:
Ակտիվիստներին հաջողվել է վերցնել հազարավոր նոր ավտոմեքենաների բանալիները, որոնք նավահանգստում սպասում են երկրում բաշխվելուն:
Այժմ երկրի իրավապահ մարմինները փորձում են կարգավորել միջադեպը: