Մելանյա Թրամփը «Իրմա» փոթորկից տուժածներին այցելելիս մարզակոշիկներ ու տափակ կոշիկներ է կրել. ֆոտոշարք
LifestyleORER.news-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Mail պարբերականը, Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը բազմաթիվ քննադատություններից հետո բարձրակրունկների փոխարեն ոչ միայն տափակ կոշիկներ է կրել Ֆլորիդա՝ «Իրմա» փոթորկից տուժած գոտի ուղևորվելիս, այլև մարզակոշիկներ է կրել այնտեղ տուժածների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ 47-ամյա առաջին տիկնոջ հասցեին քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել, երբ Հյուսթոնում փոթորկից տուժածներին այցելելու ժամանակ առաջին տիկինը բարձրակրունկներ էր կրել։

Իսկ ահա հինգշաբթի առավոտյան նախագահական ինքնաթիռ նստելիս նա կրել է սև և բեժ գույների Chanel տափակ կոշիկներ։ Այնուհետև Ֆլորիդայում նա փոխել է հագուստը՝ հայտնվելով ամենօրյա վերնաշապիկով, սպիտակ նեղ տաբատով և 50 դոլարանոց մարզակոշիկներով:

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ առաջին տիկինը վերադարձել է Սպիտակ տուն և հյուրեր ընդունելով՝ կրկին վերադարձել է իր նախկին ոճին՝ կրելով 8000 դոլար արժողությամբ Monique Lhuillier շքեղ զգեստ:
