ԱՄԷ-ն 10 մլն դոլար կփոխանցի ԱՄՆ-ին՝ «Իրմա» փոթորիկից տուժածներին օգնելու համար
Международные новостиԱրաբական Միացյալ Էմիրությունները 10 մլն դոլար կփոխանցեն ԱՄՆ-ին՝ «Իրմա» ավերիչ փոթորիկի հետևանքների հաղթահարման նպատակով, այս մասին գրում է The National պարբերականը:
Միջոցները կծախսվեն Ֆլորիդայի՝ փոթորիկից ամենից շատ տուժած շրջաններում շինարարական աշխատանքների իրագործման համար:
«ՄԱԷ-ի ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում փոթորիկից տուժած Ֆլորիդայի բնակիչներին», - այդ առիթով շեշտել է ԱՄՆ-ում ՄԱԷ-ի դեսպանը:
Նշեք, որ «Իրմա»-ն Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված առաջին հզոր փոթորիկն է «Ջուլիա» 2010-ից հետո և երկրորդ հզոր ատլանտյան փոթորիկը 2017 թվականի դրությամբ։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան փոթորիկը հասել է Ֆլորիդա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իրմա» փոթորկին «հսկա հրեշ» է անվանել, իսկ Ֆլորիդա նահանգը հայտարարել է աղետի գոտի: