Կիմ Չեն Ընը խոստացել է կրակի միջոցով «սանձել ԱՄՆ-ից խելքը կորցրած ծեր հիմարին»
Международные новостиՀյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը խոստացել է կրակի միջոցով «սանձել ԱՄՆ-ից խելքը կորցրած ծեր հիմարին», փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ Փհենյանը պատմության մեջ ամենախիստ միջոցները կձեռնարկի: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաստատել են, որ իր միջուկային ծրագիրը զարգացնելով՝ Հյուսիսային Կորեան ճիշտ ուղու վրա է:
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Կորելի Ռի Յոնգ Հոն հայտարարել է, որ Փհենյանը քննարկում է Խաղաղ օվկիանոսի վրա ջրածնային ռումբի աննախադեպ փորձարկումների անցկացման հնարավորությունը: