Սեքսուալ ժամանակացույց
LifestyleԱռավոտյան ժամը 5-ին, երբ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում է տղամարդու սեռական հորմոնի արտադրությունը, «միանում» է երեկոյան, և տեստոստերոնի մակարդակն ավելանում է մինչև առավոտ: Կանանց տեստոստերոնը նույնպես ավելանում է երեկոյան, բայց շատ քիչ:
Առավոտյան ժամը 6-ին, եթե տղամարդը լավ է քնել, ապա առավոտյան կարող է սիրային գործերին ավելի հակված լինել: Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան տևական է տղամարդու քունը, այնքան բարձր է տեստոստերոնի մակարդակը:
Առավոտյան ժամը 7-ին, եթե արթնանալու հետ տղամարդու սեքս-հորմոնները գագաթնակետին են գտնվում, ապա կնոջ մոտ ամենացածր մակարդակին են:
Առավոտյան ժամը 8-ին պատրաստվում ենք հերթական աշխատանքային օրվան: Երբ երկու սեռերի ներկայացուցիրներն էլ պատրաստ են աշխատանքային օրվա սկսվելուն, նրանց մոտ բարձրանում է սթրեսի հորմոնի մակարդակը: Այն օգնում է արթնանալ ու թուլացնում է սեռական հորմոնների ազդեցությունը:
Առավոտյան ժամը 9-ին, օրվա ընթացքում տղամարդկանց մոտ արտադրվելու է տեստոստերոնը։ Այն անհրաժեշտ է մկանների աճի և սպերմատոզոիդների աճի համար:
Երեկոյան ժամը 6-ին, երեկոյի մոտենալու հետ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազում է, իսկ կնոջ սեռական հորմոնների մակարդակը սկսում է աճել:
Երեկոյան ժամը 7-ին կանանց մոտ սեռական հորմոնների մակարդակը նախկինի նման ավելանում է: Ի դեպ, ճապոնացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց շրջանում սեքսուալ տրամադրությանը կարող է նպաստել հաճելի երաժշտության ունկնդրությունը: Իսկ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նախկինի նման նվազում է:
Երեկոյան ժամը 8-ին կնոջ սեքս-հորմոնների մակարդակը նախկինի նման ավելանում է: Իսկ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը նվազում է: Բայց, եթե տղամարդը սպորտային հաղորդում է դիտում, ու իր սիրելի թիմը հաղթում է, ապա տեստոստերոնի մակարդակը 20%-ով ավելանում է: Եթե թիմը պարտություն է կրում, ապա տեստոստերոնի մակարդակը նվազում է նույն 20%-ով:
Երեկոյան 9-11-ը: Այս ընթացքում տղամարդու տեստոստերոնի մակարդակը հասնում է նվազագույն մակարդակի, այն դեպքում, երբ կինը մոտենում է իր առավելագույն կետին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: