«Մարդ երբեք չպետք է կորցնի ինքնասիրությունը». Մովսես Երեմյան
LifestyleBlogNews.am-ը գրում է.
BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է Մովսես Երեմյանը: Դերասանն այս ընթացքում նկարահանվում է <<Նռան հատիկը>> հեռուստասերիալում:
_Իմ օրը սկսվում է…
Մեկ բաժակ սուրճով և լավ տրամդրությամբ
_Ես ոգեշնչվում եմ…
Հարազատներիս ուրախությամբ
_Կյանքում երբեք չեմ ների…
Դավաճանությունը
_Իմ ամենամեծ ձեռքբերումը…
Ընտանիքս
– Քայլ, որի համար զղջում եմ…
Չկա այդպիսի քայլ
_Ստացածս վերջին SMS հաղորդագրությունը…
Երբ տուն կգաս կյանքս:Դ
_Կանացիությունն առաջին հերթին դրա հետ եմ ասոցացնում…
Կնոջս
_Ինձ հասկանալու համար դիմացինը պետք է…
Համբերատար լինի
_Աշխարհի լավագույն վայրն ինձ համար…
Տանը, ընտանիքիս կողքին եմ ես լիարժեք լիցքաթափվում
_Սոցցանցերում ակտիվ հետևում եմ…
Սոցցանցերում ընդհանրապես ակտիվ չեմ, կամ միայն Ֆեյսբուքում

_Վախենում եմ…
Աստծուց
_3 բառ, որն ինձ ամենաշատն է բնորոշում…
Էմոցիոնալ, զգացմունքային, կենսուրախ
_Դոլմա թե հարիսա …
Թփով դոլամ
_ Բոլոր ժամանակների լավագույն դերասանն ինձ համար…
Ռոբերտ Դենիրո
_Աբովյան թ՞ե Թումանյան փողոց
Սարյան փողոց ու Թումանյանի այգի
_Մարդ, ով փոխել է ինձ…
Չկա այդպիսի մարդ
_Կյանքիս ամենաերջանիկ օրը…
Քրոջս ծննդյան օրն ու ամուսնությանս օրը
_Թեմա, որ մասին ժամերով կխոսեմ…
Թեման կապ չունի, կարևորը լավ զրուցակցի առկայությունն է
_ Ես ամաչում եմ…
Մարդ պետք է ամաչի վատ արարքներից, բայց ես մաքսիմում աշխատում եմ վատ բաներ չանել
_Ես հավտում եմ…
Աստծուն ու իմ սեփական ուժերին
Արժեքավոր խորհուրդ, որն ինձ հայրս է տվել…
Մարդ երբեք չպետք է կորցնի ինքնասիրությունը
_Կնոջ լավագույն տարիքն ինձ համար…
Երբ կինը պատրաստվում է մայրանալ
_Եթե հնարավորություն ունենայի հանդիպել Աստծուն…
Ուղղակի կասեի շնորհակալություն

Զրուցեց՝ Էմմա Վարդանյանը