Պարզվել է` ինչու է արքայազն Ջորջը թե՛ ամռանը, թե՛ ձմռանը շորտեր կրում. լուսանկարներ
LifestyleԲոլոր այն մարդիկ, ովքեր սիրով և մեծ ուշադրությամբ են հետևում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անցուդարձին, երևի թե նկատել են, որ բրիտանական գահի փոքրիկ ժառանգորդ արքայազն Ջորջը հանդիսավոր արարողություններին միշտ ներկայանում է շորտերով` անկախ այն տարվա եղանակային փոփոխությունների:
![]()
![]()
![]()
Ինչպես հայտնում է ORER.news-ը, վկայակոչելով indy100.com կայքը, Անգլիայում դեռևս հնուց ընդունված է փոքրիկ տղաներին շորտեր հագցնել, քանի որ համարվում է, որ տաբատը նախատեսված է պատանիների ու հասուն տղամարդկանց համար:
![]()
![]()
Իսկ ահա անգլիացիների կարծիքով` տղա երեխաներին շորտեր հագցնելը փաստում է միայն նրա` վերին խավին պատկանելու մասին, իսկ տաբատ կրող փոքր տղաներն ընկալվում են որպես միջին խավի ներկայացուցիչներ: Եվ այս ամենը հաշվի առնելով, բնական է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հետևում է ավանդույթին ու փոքրիկ Ջորջին հագցնում է արիստոկրատին վայել ձևով:
Պարզվում է, որ արքայազն Ջորջը կկարողանա պաշտոնական միջոցառումների ժամանակ տաբատով ներկայանալ միայն 8 տարեկանից: Աղբյուրը հայտնում է նաև, որ նրա հայրը՝ արքայազն Ուիլյամը, հորեղբայրը՝ արքայազն Հարին, ու պապը՝ արքայազն Չարլզը, մանուկ ժամանակ ևս հետևել են ավանդույթին ու պարտադիր շորտեր կրել: