Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ПолитикаՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: