Ереван, 18.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океане Спецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова Нуук FT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазу Рубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 года Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре


Ինչ է պատմում Ձեր ծննդյան ամսաթիվը Ձեր մասին. թեստ

Lifestyle

Ձեր ծննդյան ամսաթիվը շատ բան կարող է պատմել Ձեր մասին: Անցնելով այս թեստը՝ Դուք ավելի լավ կճանաչեք ինքներդ Ձեզ և գուցե նաև բացահայտեք, թե ինչ է սպասվում Ձեզ ապագայում:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, Դուք N 1-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, Դուք N 2-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, Դուք N 3-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին, Դուք N 4-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 5-ին,14-ին, 23-ին, Դուք N 5-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 6-ին,15-ին, 24-ին, Դուք N 6-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 7-ին,16-ին, 25-ին, Դուք N 7-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 8-ին,17-ին, 26-ին, Դուք N 8-ն եք: 
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 9-ին,18-ին, 27-ին, Դուք N 9-ն եք:

N 1

Դուք խելացի եք, ուղղախոս, զվարճալի, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ,զայրացկոտ և ինքնավստահ: Այս ամսաթվերին ծնվածները հաճախ դառնում են հայտնի մարդիկ և իշխանության ներկայացուցիչներ: Դուք ձգտում եք անկախ լինել, երբեք չեք ցանկանում հնազադվել այլոց և լինել այլոց ենթակայութան ներքո:
Դուք հավանաբար կսիրահարվեք երիտասարդ հասակում, սակայն կամուսնանաք ավելի հասուն տարիքում: Դուք հաճախ եք խնդիրներ ունենում այն մարդկանց հետ, ում տեսակետները հակասում են Ձեր տեսակետներին: Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծում: Դուք տաղանդավոր ու դրական անձնավորություն եք և նվաճում եք մարդկանց հարգանքը: Այնուամենայնիվ, Ձեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն արատավորել Ձեր անունը: Ձեր խելքը և պահվածքը կհարուցի որոշ մարդկանց նախանձն ու ատելությունը: Դուք սքանչելի կին/ամուսին և հրաշալի երեխաներ կունենաք: Ձեզ խորհուրդ է տրվում զույգ կազմել 4,6,8, 3,5 կամ 7 համարի հետ:

N 2
Դուք միշտ կվայելեք շրջապատի սերն ու բարեհաճ վերաբերմունքը: Դուք շատ երազկոտ, անվստահ ու անկանխատեսելի մարդ եք: Ժամանակի ընթացքում Դուք փոխվում եք և հարմարվում նոր պայմաններին: Դուք մի փոքր եսասեր եք: Աչքի եք ընկնում արվեստի ոլորտում ունեցած տաղանդով և ճարտար լեզվով: Քանի որ Դուք ծատ հակասական եք, Դուք կարող եք դառնալ հաջորդ Մահաթմա Գանդին, ով սեր ու խաղաղություն է բերում իր հետ կամ Հիտլերը, ով ցանկանում է ոչնչացնել մարդկությանը և խաթարել խաղաղությունը:
Դուք ջերմեռանդ հավատացյալ եք և Ձեր հավատքն օգնում է Ձեզ ավելի ուժեղ լինել: Դուք կարողանում եք կանխատեսել, թե ինչ է պատահելու ապագայում: Հավանական է, որ Դուք արվեստի մարդ դառնաք: Սիրային հարցերում Դուք դժվարությունների կբախվեք: Նախքան ամուսնանալը հնարավոր են անհաջող ավարտով սիրավեպեր: Ամուսնանությունից հետո Դուք պատրաստ կլինեք զոհաբերության գնալ հանուն ընտանիքի: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 5 և 9 համարները:

N 3

Դուք եսասեր, բայցև կրոնապաշտ անձնավորություն եք: Կայնքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Դուք ծնված օրից ցանկացել եք ջանասիրաբար աշխատել բարձունքների հասնելու համար: Ձեզ ոչինչ հենց այնպես չի տրվում: Դուք հաճախ օրինակ եք ծառայում մյուսների համար:
Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք լավ ընտանիք ու հրաշալի երեխաներ կունենաք: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին: Ձեզ խորհուրդ չի տրվում զույգ կազմել ամսի 21-ին ծնվածների հետ: Դուք կարող եք լավ ընտանիք կազմել 1, 3, 5, 6 և 9 համարների հետ:

N 4
Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները: Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ:
Հավանական է, որ Ձեր ընկերները խլեն Ձեր ժամանակը և վատնեն Ձեր գումարը, իսկ Դուք մնաք ձեռնունայն ու չիմանաք՝ ինչ անել: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով: Այնուամենայնիվ, ընտանեկան կյանքում Դուք բավականին հաջողակ եք լինելու: Դուք ընտանիքի հոգատար հայր/մայր կլինեք: Ընտանիք կազմելու համար Ձեզ համապատասխանում են 1, 8, 5, 6 և 7 համարները:

N 5

Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք մի քանի սիրավեպեր կունենաք, իսկ երբ վերջապես ամուսնանաք, մի փոքր եսասեր կդառնաք: Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո դավաճանեք Ձեր երկրորդ կեսին: Ամեն ինչ դեռևս Ձեր ձեռքում է, և այս սցենարից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելի հավատարիմ դառնալ: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը: Ձեզ ամենից ավելի համապատասխանում են 1, 2, 9, 6 և 8 համարները:

N 6
Դուք ծնված եք կյանքը վայելելու համար, սակայն հարկ եղած դեպքում Դուք կարող եք ամոքել Ձեր սսիրելիների վերքերը և ինքնամոռաց հոգ տանել նրանց մասին: Դուք հաջողակ կլինեք թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային ասպարեզներում: Առհասարակ Դուք հաջողակ ու տաղանդավոր անձնավորություն եք: Ձեր բարեսրտությունը դրսևորվում է միայն այն անձանց հանդեպ, ում Դուք սիրում ու հարգում եք: Ձեզ բուռն սիրային արկածներ են սպասվում: Հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խենթանում են Ձեզ համար: 6 համարի աղջիկները սովորաբար վաղ տարիքում են ամուսնանում: Նույնը չի կարելի ասել տղաների մասին: Նրանք լիուլի վայելում են իրենց երիտասարդությունը տարբեր աղջիկների հետ և ամուսնանում հասուն տարիքում: Դուք հաջողակ ամուսնական զույգ կկազմեք 1, 6, 9, 4 կամ 5 համարի հետ:

N 7

Դուք կարող եք ցանկացած մարդու գերել Ձեր հմայքով: Դուք իրատես, ինքնավստահ, շփվող, ուրախ ու տաղանդավոր անհատ եք: Ձեր հիմնական թերությունն այն է, որ Դուք չափազանց տաքարյուն եք: Դուք շատ եք կարևորում ընտանիքի դերը և պատրաստ եք հանուն ընտանիքի ինքնազոհաբերության գնալ: Ամուսնական կյանքում հնարավոր են որոշակի դժվարություններ: Այս ամսաթվերին ծնվածներից քչերին է հաջողվում անհոգ ու երջանիկ ընտանիք կազմել: Բանն այն է, որ Դուք շատ բծախնդիր եք, և Ձեզ դժվար է գոհացնել: Ձեզ ամենից համապատասխան են 1, 2 և 4 համարները:

N 8
Դուք շատ ուժեղ անհատականություն եք: Հավանական է, որ Դուք դեռևս վաղ տարիքից տառապանքների միջով անցնեք: Հնարավոր է, որ զանազան խոչընդոտների պատճառով Դուք զրկվեք Ձեր ուսումը շարունակելու հանարավորությունից: Սակայն Դուք կյանքից դասեր կքաղեք և սեփական կենսափորձով կլրացնեք ուսման պակասը: Դուք պատրաստ եք պայքարել հանուն արդարության ու մահանալ պատերազմում: Դուք մի քանի ընկերներ ունեք, սակայն բնույթով միայնակ անձնավորություն եք: Այնուամենայնիվ, Դուք պատրաստակամ եք Ձեր ուժերի ներածին չափով աջակցել Ձեր մերձավորներին: Հենց որ ամուսանանաք, բախտը Ձեզ կժպտա, և Ձեր խնդիրները կլուծվեն: Դուք կարգապահ, համառ ու խիզախ մարդ եք: Բնավորության այս գծերի շնորհիվ Դուք ի վերջո հաջողության կհասնեք: Ձեզ խորհուրդ է տրվում ամուսնանալ 1, 4, 5 կամ 8 համարի հետ:

N 9
Ձեր կյանքի ճանապարհը խորդուբորդ է: Այս ամսաթվերին ծնվածները սովորաբար ընտանեկան խնդիրներ են ունենում մանկական հասակում: Դուք հարգված եք Ձեր շրջապատում: Դուք խիզախորեն եք հաղթահարում բարդությունները և պատվով դուրս գալիս ցանկացած փորձությունից: Սիրային հարցերում դժվարությունները Ձեզնից անպակաս են, սակայն Դուք ի վերջո երջանիկ ընտանիք կկազմեք: Դուք ասես ծնված լինեք դժվարություններ հաղթահարելու ու բարձունքներ նվաճելու համար: Դուք շատ իմաստուն, համբերատար, մարդասեր ու գթառատ անձնավորություն եք: Դուք դեմ եք ցանկացած կանխակալ վերաբերմունքի և պայքարում եք խտրականության դեմ: Դուք Ձեր բնույթով այնպիսի անձնավարություն եք, որը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 3, 5, 6 և 9 համարները:

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции