Բալիում 35 000 մարդ են տարհանել՝ հրաբխի աճող ակտիվության պատճառով
Международные новостиԻնչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ակնկալվում է, որ տեղահանված անձանց թիվը կշարունակի աճել: Ինդոնեզիայի տարերային աղետի հետևանքների վերացման հարցով ազգային վարչությունից հայտնել են, որ տարհանման կենտրոններ 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել:
Գործակալության տվյալներով՝ երկրի ողջ տարածքում հրաբխային ժայթքման վտանգի բարձրագույն մակարդակ է սահմանվել: Հրաբխագետներն ընդլայնել են վտանգի գոտին: Տեղի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել կղզում մինչև հոկտեմբերի մեկը:
Ագունգ գործող հրաբուխը Բալիի ամենաբարձր լեռն է (3031 մետր):