Խորվաթիայում տղամարդը դանակով հարձակվել է սրճարանի այցելուների վրա. կան տուժածներ
Международные новостиԽորվաթիայում սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սլատինա քաղաքի սրճարաններից մեկում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Խորվաթիայի ՆԳՆ մամլո հաղորդագրությունը, հակամարտություն է սկսվել, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը դանակով վիրավորել է վեց այցելուի:
Տուժածներից հինգին անհապաղ բուժօգնություն են ստացել տեղում, վեցերորդին ծանր վնասվածքով հոսպիտալացրել են:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: