Խորհուրդներ կանանց. Ի՞նչ անել, որպեսզի հարաբերությունից անմիջապես հետո տղամարդը չքնի
LifestyleԻրականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչո՞ւ է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա քնաբերի ազդեցություն է ունենում հորմոնների մի ամբողջ հավաքածու:
Տղամարդու օրգանիզմը կանացիից տարբերվում է նրանով, որ արտադրում է մեծ քանակությամբ պրոլակտին կոչված հորմոնը: Կանացի օրգանիզմն ի վիճակի չէ պրոլակտին արտազատել, այդ պատճառով նա չունի այդ վայրկենապես գործող «անջատիչը»:
Կան եւ այլ հորմոններ, որոնք տղամարդուն ստիպում են ինտիմ հարաբերությունից հետո խորը քնել: Օրինակ` օքսիտոցինը, այսպես կոչված լավ ինքնազգացողության հորմոնը եւս արտադրվում է սեռական գործողության ընթացքում: Այն օգնում է հանել սթրեսը, թուլանալ եւ ընկղմվել խորը, առողջ քնի մեջ: Երբ այս բոլոր հորմոնները սկսում են միաժամանակ աշխատել, տղամարդն արագ քնում է: Բայց ի՞նչ անել, եթե դուք դա չեք ուզում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.