«Գերմանիայի համար այլընտրանք»-ի առաջնորդը հրաժարվել իր կուսակցության խմբակցության մաս կազմել
Международные новости«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության առաջնորդ Ֆրաուկե Պետրին, որը հարում Է աջ կուսակցության չափավոր թեւին, հայտարարել Է Բունդեսթագի նոր կազմում այդ քաղաքական ուժի խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ համար ակներեւ Է, որ ես չեմ պատկանելու խմբակցությանը Բունդեսթագում»,- ասել Է նա սեպտեմբերի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: Հայտարարությունից հետո նա հեռացել Է մամուլի ասուլիսից՝ հրաժարվելով պատասխանել հետագա հարցերին:
Ճեպազրույցին մնացել են այն քաղաքական գործիչները, որոնք ներկայացնում են կուսակցության արմատական թեւը, որոնց հետ նախընտրական արշավի ժամանակ Պետրին գաղափարական տարաձայնություններ Է ունեցել: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության համանախագահ Ալեքսանդեր Հաուլանդը, որը հանդես Է գալիս որպես կուսակցությունից կանցլերի թեկնածու, հայտարարել Է, թե իր համար Պետրիի քայլն անակնկալ Էր:
Ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, «Գերմանիայի համար այլընտրանք»-ը երրորդ ուժն Է դարձել Բունդեսթագում, նրան պաշտպանել Է ընտրողների 12,6 տոկոսը: Առաջին հորիզոնականում հաստատվել Է Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն-Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը. նրա օգտին քվեարկել Է ընտրողների 33 տոկոսը: Երկրորդ տեղում իր պատմության մեջ վատագույն արդյունքով հայտնվել Է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի օգտին քվեարկել Է գերմանացիների 20,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: