Նշաններ, որ նա ձեզ համապատասխան զույգ չէ
LifestyleԵրբ նա շարունակ վիրավորում է ձեզ, նվաստացնում և նույնիսկ ցավ պատճառում:
Հնարավոր է, որ նա հետո ներողություն կխնդրի, զղջա, սակայն երբեք մի խաբվիր, նման պահվածքը հարաբերություններում անթույլատրելի է:
Եթե ձեր գուգընկերը իրեն թույլ է տալիս հայհոյել ձեզ, բղավել ձեր վրա կամ նույնիսկ ապտակներ է թույլ տալիս, անմիջապես հեռացեք նրանից:
Եթե ինչ որ բանում դուք մեղավոր եք, կամ թերացումներ եք ունեցել, «պատժելիս» նա սկսում է անտեսել ձեզ կամ երկար ժամանակ սառը վերաբերվել:
Համոզված եղեք, որ դա պարզապես մանիպուլյացիա է:
Երբ նա առանց լուրջ բացատրությունների անսպասելիորեն որոշ ժամանակով անհետանում է:
Երբ զուգընկերը վտանգավոր է կամ ագրեսիվ, նույնիսկ սպառնում է վնաս հասցնել ձեզ կամ իրեն, եթե լքեք իրեն:
Փորձում է գերի են պահել ձեզ, ապա հարաբերություններն ավարտելու ժամանակն է:
Եթե նա իրեն թույլ է տալիս անել վերը նշված ամեն ինչ, սակայն միևնույն ժամանակ մեղադրում է ձեզ կամ իր նախկին զուգընկերներին՝ հարաբերությունների անհաջող ելքի համար, ապա համոզված եղեք, որ դուք սխալ ընտրություն եք կատարել:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: