Հայտնի են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի առաջին արդյունքները
Международные новостиԻրաքյան Քուրդիստանում շարունակվում է անկախության հանրաքվեի քվեաթերթիկների հաշվարկը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Հանրաքվեին մասնակցել են ընտրողների 72,16 տոկոսը։ Առայժմ մշակվել է քվեաթերթիկների շուրջ 7 տոկոսը կամ 282 հազար ձայն, որոնց մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախությանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաղդադը դեմ է հանրաքվեին, որն անօրինական է կոչում:
Թուրքիան իր հերթին սպառնում է ռազմական ներխուժմամբ՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը։ Հանրաքվեին դեմ են նաև Միացյալ նահանգներն ու Եվրոպական միությունը, որոնք համարում են, որ այն կապակայունացնի տարածաշրջանն ու ավելի կլարի այնտեղ ստեղծված իրավիճակը: