«Առանց վարանելու նրա հետ անկողին կմտնեի». հրապարակվել է Թրամփի սկանդալային հարցազրույցն արքայադուստր Դիանայի մասին
Международные новостиԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են տարիներ առաջ արված հարցազրույցներ, որոնցում Միացյալ Նահանգների ապագա նախագահը սկանդալային հայտարարություններ է անում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս հրապարակվել է այդպիսի հարցազրույցներից մեկից հատված, որում այն ժամանակ դեռ գործարար Թրամփը խոսում է հանգուցյալ արքայադուստր Դիանայի մասին:
2000թ. ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ «հնարավորություն ունենալու դեպքում առանց վարանելու անկողին կմտներ Լեդի Դիի հետ՝ չնայած, որ նրան խենթ է համարում»:
Հայտնի է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է, երբ արքայադուստրն արդեն մահացած էր:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Դիանան իսկական գեղեցկուհի էր, սուպերմոդելի արտաքին ուներ:
«Նա բարձրահասակ էր, իրական գեղեցկության տեր էր, ուներ լավ մաշկ ու մնացած ամեն ինչ: Նա հրաշալի էր: Թեև խենթ էր, բայց դա արդեն երկրորդական է»,-ասել է միլիարդատերը 2000թ. մայիսին տված հարցազրույցում:
Աղբյուրը հավելում է, որ Դոնալդ Թրամփն ու արքայադուստր Դիանան մի քանի անգամ հանդիպել են բարեգործական երեկոների ժամանակ: Հայտնի է, որ երբ Դիանան ամուսնալուծվել է արքայազն Չարլզից, ոգևորված Թրամփը նրան շքեղ ծաղկեփունջ է ուղարկել ու ժամադրվելու առաջարկ արել: