Ինչու՞ են լուսացույցի գույները երեքը
LifestyleԴժվար է գտնել ժամանակից մարդու, ով կյանքում չի տեսել լուսացույց: Սարքավորումն ունի երեք գույնի լույսեր, որոնք պարբերաբար փոխվում են՝ կարգավորելով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը: Այդ գույների նշանակությունը շատերը գիտեն մանկուց: Բայց ինչու՞ են դրանք երեքը՝ շատերը չգիտեն:
1868թ. Լոնդոնում, պառլամենտի շենքից քիչ հեռու, հայտնվեց առաջին փողոցային լուսացույցը: Այն միտված էր կարգավորելու Բրիդջ Սթրիթի երթևեկությունը: Այդ գաղափարը տվել էր նախագծող Ջոն Պիկ Նայթը: Ավելի շուտ, նա այդ գաղափարը տեսել էր երկաթուղային կայարանների յոթ գույնի կարգավորիչներ ունեցող ցուցանակներում:
Սկզբում այն սլաքով էր: Սլաքը թեքվում էր 45 աստիճան և ցուցում տալիս շարժվելու: Սկզբնական շրջանում, նախազգուշական գույնը սպիտակ էր: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն անարդյունավետ է:
Միայն տաս տարի անց, հենվելով ծիածանի գույների և աչքի ընկալունակության վրա, գիտնականները պարզեցին, որ լավագույն տեսանելիություն են ապահովում կանաչ, դեղին և կարմիր գույները: Հենց այդ գույներն էլ ընկան լուսացույցի հիմքում:
Հրապարակման պատրաստեց ORER.news-ը: