Նավթի համաշխարհային գները կրկին նվազել են երկուամյա առավելագույն ցուցանիշին հասնելուց հետո
Международные новостиՆավթի համաշխարհային գները նվազել են երկուամյա բարձր ցուցանիշին հասնելուց հետո:
Ինչպես նշում է BBC-ն, գնային փոփոխությունների վրա ազդում է աճող պահանջարկն ու աշխարհաքաղաքական անհանգստությունները:
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինը 4 տոկոսով աճ էր գրանցել՝ հասնելով 2015-ի հուլիսից ի վեր գրանցված ցուցանիշին (60 դոլար՝ մեկ բարելի դիմաց), սակայն կրկին նվազել է հասնելով 58.59 դոլարի:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթահումքի արժեքը կազմել է 51.87 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Շուկայական գների վրա ազող հանգամանքներից մեկը քրդական անկախության հանրաքվեն է: Թուրքիան սպառնացել է դադարեցնել Հյուսիսային Իրաքից համաշխարհային շուկա տանող նավթամուղի աշխատանքը՝ ճնշում գործադրելով Քուրդիստանի վրա: